Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հերոսների ծնողներին մի ներքաշեք կեղտոտ խաղերի մեջ. Գեղամ Նազարյանը դիմեց անխտիր բոլոր քաղաքական ուժերին

Հերոսների ծնողներին մի ներքաշեք կեղտոտ խաղերի մեջ. Գեղամ Նազարյանը դիմեց անխտիր բոլոր քաղաքական ուժերին
Հասարակություն
16:16, 02 май 2023
Այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ հերթական նիստում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն Ազգային ժողովին ներկայացրեց առաջարկ այդ հանձնաժողովի աշխատանքների ժամկետը երկարաձգելու մասին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը իր ելույթում նախ հայտարարեց, որ ինքն առաջարկել էր ստեղծել ոչ թե քննիչ հանձնաժողով, այլ հատուկ տրիբունալ, որին ներկայանալը կլիներ պարտադիր, բայց իր այդ առաջարկը չէր ընդունվել. «Սակայն այդ տրիբունալը պետք էր, որպեսզի հետագայում չլիներ այն, ինչ եղավ սեպտեմբերին: Մեզ տրիբունալ էր պետք, որ ոչ միայն քններ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ի արանքում տեղի ունեցածը, այլև դրանից մի քանի տարի առաջ տեղի ունեցածը»:

Նրա խոսքով՝ իհարկե, շատ ծանր է և մարդկային, և տարածքային կորուստ ունենալը, սակայն ամենավատն բանը այդ կորուստները շահարկելն է: Նա դիմեց անխտիր բոլոր քաղաքական ուժերին. «Վշտի, հոգեկան տարբեր զգացողության դաշտում գտնվող հերոսի ծնողներին մի ներքաշեք կեղտոտ խաղերի մեջ: Դա ամենակարևորն է»:

Մանրամասն՝ տեսանյութում