Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը վախենում է ճշմարտության հետ առերեսումից. այդ պատճառով են խուսափում հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց. Վահագն Ալեքսանյան

Այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ հերթական նիստում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն Ազգային ժողովին ներկայացրեց առաջարկ այդ հանձնաժողովի աշխատանքների ժամկետը երկարաձգելու մասին:

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կարևորեց քննիչ հանձնաժողովի գործունեությունը և այն ահռելի չափերի աշխատանքը, որը կատարվել է փորձագետների և պատգամավորների մակարդակով: «Ուզում եմ ողջունել այն այրերին, ովքեր իրենց մեջ քաջություն են գտել և որևէ տարօրինակ բան չեն գտել քննիչ հանձնաժողով գալու մեջ»,- ասաց նա:

Իսկ թե ինչու է ընդդիմությունը խուսափում այդ աշխատանքներին մասնակցելուց, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Որովհետև ընդդիմությունը վախենում է ճշմարտության հետ առերեսումից: Խորհրդանշական է ընդդիմության մշտական փախուստը ճշմարտությունից»:

Մանրամասն՝ տեսանյութում