Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նուռնուս գյուղի ամառանոցների մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը

Նուռնուս գյուղի ամառանոցների մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը
Հասարակություն
22:07, 03 май 2023
Մայիս 3-ին, ժամը 16։43-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցների մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը. դժվարամատչելի տեղանքից քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։

Փրկարարները, պարեկային ծառայության և շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Ս. Բ.-ին (ծնված 1972 թ.) դուրս են բերել ձորից (մոտ 400 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: