Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camrey»-ն մոտ 90 մետր գլորվել է ձորը

Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camrey»-ն մոտ 90 մետր գլորվել է ձորը
Հայաստան
11:23, 23 октябрь 2021
Հոկտեմբերի 22-ին, ժամը 22:04-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Toyota Camrey» մակնիշի ավտո­մեքենան (Թ․ Ս․, ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 90 մ):

Փրկարարները վարորդին պատգարակով հանել են ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ թիվ 1 համալսարանական կլինիկա։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: