Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտակ Ղազարյանը կղեկավարի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկը

Արտակ Ղազարյանը կղեկավարի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկը
Հասարակություն
20:20, 15 май 2023
Արտակ Ղազարյանն ազատվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից և նշանակվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Մեկ այլ հրամանով՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունները ժամանակավոր կկատարի ՔԿԾ կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը: