Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաերտ Գրիգորյանը նշանակվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ

Լաերտ Գրիգորյանը նշանակվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ
Հայաստան
20:03, 01 ноябрь 2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով` Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի առաջարկությամբ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը նշանակվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Լաերտ Շեյրիի Գրիգորյանը մինչ այս զբաղեցնում էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը: