Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ հանձնաժողովի անդամները լսել են անհետ կորածների ծնողների մտահոգությունները

ԱԺ հանձնաժողովի անդամները լսել են անհետ կորածների ծնողների մտահոգությունները
Հասարակություն
21:00, 12 июнь 2023
Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում հանձնաժողովի անդամների և գերիների ու անհետ կորածների ծնողների միջև։

Հանդիպման ժամանակ պատգամավորները լսել են ծնողների մտահոգությունները և դիտարկումները գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ։

Ծնողներն առաջ են քաշել մի շարք խնդիրներ և առաջարկություններ վերոնշյալ հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացման համար՝ ակնկալելով ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անմիջական միջամտությունն ու ներգրավվածությունը վերը նշված խնդիրների լուծմանը։
 
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել գործուն միջոցներ ձեռնարկել խնդրո առարկայի կապակցությամբ։