Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիևյան կամուրջը վտանգավորության աստիճանի ոչ բարվոք վիճակում է, որպես հանձնարարական՝ առաջարկում եմ ավելացնել կամրջի հիմնանորոգման աշխատանքները. Ավինյան

«Առաջարկում եմ ավելացնել Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները՝ որպես հանձնարարական, և արդեն քննարկել դրա հավելյալ ֆինանսավորման հատկացումը, որովհետև Կիևյան կամուրջը վտանգավորության աստիճանի ոչ բարվոք վիճակում է»,- այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ 

Ի պատասխան Ավինյանի խոսքի՝ քաղաքապետարանի աշխատակիցը տեղեկացրեց, որ Կիևյան կամրջի նախագծող ընկերության հետ արդեն իսկ խոսել է, և մինչև հուլիսի վերջ կունենան վերանորոգման նախագիծը. «Մի շարք հարցեր պետք է քննարկենք, որովհետև ռազմավարական նշանակության կամուրջ է, ու ամբողջությամբ վերանորոգման կարիք ունի կամուրջը»։ 

Մանրամասն՝ տեսանյութում