Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհետ կորած 18-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում

Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհետ կորած 18-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում
Հասարակություն
10:27, 14 апрель 2022
Այսօր, ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացել, որ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում դի կա։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Փրկարարները գետից դուրս են բերել դին։

Ոստիկանությունը պարզել է, որ գետից դուրս բերվածը Երևանի բնակիչ 18-ամյա էդուարդ Շ-ն էր, ով որպես անհյատ կորած ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում էր։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։