Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուլիսի 1-ի դրությամբ Երևանում շահագործումից հանված կլինեն 217 հնամաշ «Գազել»․ քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն

Շարունակվում է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի հնամաշ շարժակազմի արդիականացումը։ Հուլիսի 1-ից կփոխարինվեն թվով 9 երթուղիներ, որոնցից մեկ հատը կսպասարկվի MAN մակնիշի ավտոբուսներով։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրին քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից։

«Հուլիսի 1-ի դրությամբ Երևան քաղաքում արդեն շահագործումից հանված կլինի 217 հնամաշ «Գազել», որը կկազմի իրականացված բարեփոխման 60 տոկոսը։ Հուլիսի 1-ին համար 1 միկրոավտոբուսային երթուղին կփոխարինվի համար 2 ավտոբուսային երթուղով՝ ամբողջությամբ կպահպանվի երթուղու ուղեգիծը, հաճախականությունը կկազմի միջինը 10 րոպե, 19 և 20 համարի միկրոավտոբուսային երթուղիներում կատարվել է փոփոխություն, այն կսպասարկվի համար 36 երթուղով, որը Գաջեգործների փողոցը կկապի Արագածի փողոցին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի հետ։ Համար 25 միկրոավտոբուսային երթուղին կփոխարինվի համար 37 ավտոբուսային երթուղով՝ ամբողջությամբ երթուղին կպահպանվի»,- փոխանցեցին տրանսպորտի վարչությունից։

Մանրամասն՝ տեսանյութում