Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում կլինեն առանձնացված գծեր հանրային տրանսպորտի համար․ ծրագիրը կմեկնարկի Մյասնիկյան և Գայի պողոտաներում, Գարեգին Նժդեհի փողոցում

Երևանում կլինեն առանձնացված գծեր հանրային տրանսպորտի համար․ ծրագիրը կմեկնարկի Մյասնիկյան և Գայի պողոտաներում, Գարեգին Նժդեհի փողոցում
Հասարակություն
15:32, 25 апрель 2023
Տրանսպորտային համակարգի բարեփոխման ընթացքում Երևանում նախատեսվում է ունենալ ավտոբուսային առանձնացված գծեր։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ ներկայացնելով քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության արդյունքները։

Նշվում է, որ նախագիծը կմեկնարկի Մյասնիկյան և Գայի պողոտաներում, Գարեգին Նժդեհի փողոցում: Տարածքները կառանձնացվեն հատուկ գծանշմամբ: Այլ մանրամասներ քաղաքապետարանը չի հաղորդել։