Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարգալույծ է արվել Տեր Սեդրակ քահանա Աղասյանը. նա կանոնազանց կյանքով է ապրել

Կարգալույծ է արվել Տեր Սեդրակ քահանա Աղասյանը. նա կանոնազանց կյանքով է ապրել
Հասարակություն
10:54, 28 июнь 2023
Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավոր Տ. Սեդրակ քահանա Աղասյանը։

Տնօրինության համար հիմք է ծառայել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի միջնորդությունը և Կարգապահական Հանձնախմբի եզրակացությունը Տեր Սեդրակ քահանայի կանոնազանց ընթացքի վերաբերյալ։

Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին՝ Հրանտ Աղասյան ավազանի անունով: