Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարվելու է Ադրբեջանի սադրանքի հետևանքով նահատակվածների հոգեհանգստյան կարգ

Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարվելու է Ադրբեջանի սադրանքի հետևանքով նահատակվածների հոգեհանգստյան կարգ
Հասարակություն
20:05, 28 июнь 2023
Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում հունիսի 29-ին, ժամը 19:00-ի երեկոյան ժամերգության ավարտին կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական սադրանքի հետևանքով նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար․ այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ վկայակոչելով Հայ առաքելական եկեղեցում Արցախի թեմը։

«Արցախի թեմը կիսում է կորստյան ծանր վիշտը: Աղոթում ենք, որ Տերը իր լույս օթևաններում ընդունի նահատակների հոգիները»,- հայտնում են Արցախի թեմից: