Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կկատարվի «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հոգիների համար

Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կկատարվի «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հոգիների համար
Հասարակություն
20:31, 17 август 2022
Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ թեմի բոլոր եկեղեցիներում օգոստոսի 18-ի ժամը 12-ին կկատարվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունից մահացած անմեղ զոհերի հոգիների համար։

Աս մասին տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից՝ հորդորելով. «Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, միացե՛ք ընդհանրական աղոթքին»։