Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազներն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազներն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Հասարակություն / Իրավունք
21:33, 30 июнь 2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը Հայաստան ժամանելու և փոխըմբռնման հուշագիր ստորագրելու պատրաստակամության համար:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ համագործակցության զարգացումը՝ ուղղված երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը:

«Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ընդլայնել քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի և Լիտվայի դատախազությունների միջև համագործակցությունը ՝ միտված մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ապահովմանը և օրենքի գերակայության ամրապնդմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: