Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դու ամենափոքր արարածն ես, ում արածի պատճառով մայրս պիտի պատուհան փակի, որ ձեր ուրախ երգերից հեռու մնա Նանե Արզումանյանը՝ Առուշանյանի քարոզարշավի մասին

Դու ամենափոքր արարածն ես, ում արածի պատճառով մայրս պիտի պատուհան փակի, որ ձեր ուրախ երգերից հեռու մնա Նանե Արզումանյանը՝ Առուշանյանի քարոզարշավի մասին
Հասարակություն
17:05, 17 июнь 2021
Զոհվածի քույր Նանե Արզումանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Առուշ, որ գնում ես թաղամասերում քարոզարշավդ իրականացնելու՝ լավ ես անում, որ գնում ես քո քաղաքական հայացքների համար պայքարելու՝ լավ ես անում…

Առուշ, բայց արա լուռ։ Ինքդ հրաշալի գիտես՝ ով է Եղբայրս ու, ցավոք, տարրական հարգանք չունես ընտանիքիս հանդեպ։ Որ եկել ես շենքիս դիմաց կանգնել բարձր երաժշտության ներքո, դու չգիտե՞ս, որ այդ շենքում 2 զոհ ունենք…

Առուշ, քեզ Աստված չի ներելու ծնողներիս այսօրվա ապրումների համար։ Դու ամենափոքր արարածն ես, ում արածի պատճառով մայրս պիտի պատուհան փակի, որ ձեր ուրախ երգերից հեռու մնա։

Կրկնում եմ՝ եթե Խնձորեսկում ֆոտեսիա ես արել, որ այսօր պատգամավոր դառնաս՝ ցավում եմ…

Եղբայրս 23 տարի առաջնագիծ է հսկել լուռ ու նահատակվել հանուն հայրենիքի լուռ….

Առուշ, գոնե ես շատ լավ ամեն ինչ գիտեմ...

Ոչինչ, օրեր են, կանցնեն կգնան…»։