Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բեռնատարները Կոռնիձորի հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահները արձագանքեն․ Վարդան Սարգսյան

Բեռնատարները Կոռնիձորի հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահները արձագանքեն․ Վարդան Սարգսյան
Հասարակություն
23:23, 26 июль 2023
Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշել է, որ դեպի Լեռնային Ղարաբաղ ուղևորվող բեռնատարները Կոռնիձորի հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահներից արձագանք ստացվի։

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Սարգսյանը հայտնեց` բեռնատարները ներկայիս հատվածում կմնան այնքան, մինչև որոշակի պատասխան կստանան, որ որոշվեն հաջորդ քայլերը: Արդեն իսկ դիմել են խաղաղապահներին, որ կազմակերպվի հումանիտար բեռների տեղափոխումը դեպի ԼՂ. «Մենք կապ ենք հաստատել ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ, որպեսզի կազմակերպվի հումանիտար  բեռների տեղափոխումը  Լեռնային Ղարաբաղ, այս պահին դեռ  չունենք հստակ արձագանք. սպասում ենք պատասխանի: Լրացուցիչ զարգացումների դեպքում արդեն հավելյալ կտեղեկացնենք»: