Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչներն այսօր այցել են Կոռնիձոր՝ հումանիտար շարասյան հատված

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչներն այսօր այցել են Կոռնիձոր՝ հումանիտար շարասյան հատված։ Նրանք Սյունիքում են ՀՀ արտգործնախարարության և կառավարության հրավերով։

Երկրորդ օրն է պաշարված Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաներն անշարժ կանգնած են Կոռնիձորում՝ հայկական անցակետի մոտ։ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ մարդասիրական օգնությունը պետք է Արցախ տեղափոխվեր ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով։ Ռուսական կողմից դեռ պատասխան չկա։