Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որքա՞ն է Երևանում ընտրողների թիվը. ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին ընդառաջ տվյալներ է հրապարակել

Որքա՞ն է Երևանում ընտրողների թիվը. ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին ընդառաջ  տվյալներ է հրապարակել
Հասարակություն
10:31, 31 июль 2023
Սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ԿԸՀ-ն հրապարակել է Երևանում ընտրողների թիվը։ Civic.am-ը ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիական ծառայության՝ ԿԸՀ-ին տրամադրած տվյալներից տեղեկացավ, որ Երևանում 14.07.2023 թ. դրությամբ կա 823 559 ընտրող։ Նկատենք, որ ամենաշատ ընտրողներն ունի Շենգավիթ վարչական շրջանը՝ 110 680, ամենաքիչը՝ Նուբարաշենը՝ 8020։  
Շենգավիթից հետո ընտրողների թվով հաջորդ վարչական շրջանը Մալաթիա-Սեբաստիան է՝ 106 431 ընտրողով։ Իսկ ահա Կենտրոնում ընտրողների թիվը 94 701 է, Արաբկիրում՝ 94 087, Նորք-Մարաշում՝ 10 538, Նոր Նորքում՝ 97 620, Աջափնյակում՝ 83 033,Էրեբունիում՝ 89 259, Քանաքեռ-Զեյթունում՝ 56 734,  Ավանում՝ 38 972, Դավթաշենում՝ 33 484։  

Հարկ է նշել, որ Երևանի նախորդ՝ 2018-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների համեմատ ընտրողների թիվն այս տարի սպասվող ընտրություններում նվազել է. 2018-ին  Երևանում կար 848 346 ընտրող, որից քվեարկությանը մասնակցել է 370 368-ը։ Հարկ է նշել նաև, որ 2021 թ. ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ Երևանում ընտրողների թիվը  859 490 էր, որից քվեարկությանը մասնակցել էր  443 218-ը։  (2021 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ Երևանում առկա ընտրողների  համեմատ 2023-ին  Երևանում ընտրողների թիվը նվազել է 35 931-ով։ Իսկ 2023-ին, ի համեմատ 2018-ի ավագանու արտահերթ ընտրությունների, ընտրողների թիվը նվազել է 24 787-ով)։  
 
Հ. Մ.