Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է ընտրողների թիվը

Հայտնի է ընտրողների թիվը
Հայաստան
16:39, 14 май 2021
ԿԸՀ կայքում հրապարակվել է ոստիկանության տեղեկանքը՝ ՀՀ ընտրողների թվի վերաբերյալ:

Ընտրողների ընդհանուր թիվն, այսպիսով, 2 միլիոն 583 հազար 823 է: Ամենամեծ թվով ընտրողներ ունի Երեւանը՝ 855 հազար 631:

Երեւանին հաջորդում է Կոտայքը՝ 242 հազար 490 ընտրողով: Ամենափոքր թվով ընտրողներն ունի Վայոց ձորը՝ 45 հազար 791: Նշենք, որ 2018-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը 2 միլիոն 573 հազար 779 էր: