Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է Երևանի դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Հարությունյանը

Մահացել է Երևանի դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Հարությունյանը
Հասարակություն
21:38, 04 август 2023
Մահացել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երկարամյա աշխատակից, ռեժիսորի օգնական, դերասան, թատրոնի նվիրյալ Սամվել Հարությունյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Դրամատիկական թատրոնը:

Սամվել Հարությունյանը Թատերական ինստիտուտն ավարտել է 1994 թվականին, իսկ Դրամատիկական թատրոնում սկսել է գործունեություն ծավալել 2008 թվականից: