Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակցի հետ, առաջարկել ՀՀ կառավարության աջակցությունն աղետի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման հարցում

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակցի հետ, առաջարկել ՀՀ կառավարության աջակցությունն աղետի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման հարցում
Հասարակություն
21:24, 04 август 2023
Օգոստոսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ։

Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել իր գործընկերոջը, Վրաստանի կառավարությանն ու բարեկամ վրաց ժողովրդին Ռաչայի շրջանում սողանքների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Նախարար Միրզոյանն առաջարկել է Հայաստանի կառավարության աջակցությունն աղետի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման հարցում: