Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որոշակիորեն վնասվել է Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը, աշխատակիցները չեն տուժել. ՀՀ ԱԳՆ

Որոշակիորեն վնասվել է Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը, աշխատակիցները չեն տուժել. ՀՀ ԱԳՆ
Հասարակություն
22:44, 14 август 2023
Օդեսայում օգոստոսի 14-ի իրադարձությունների հետևանքով որոշակիորեն վնասվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքը, աշխատակիցները չեն տուժել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Օդեսայում օգոստոսի 14-ի իրադարձությունների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ 
չկան: 

Օդեսայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատանքն իր գործառույթների ողջ 
ծավալով՝ իրականացնելով ՀՀ քաղաքացիների ընդունելություն:

Օդեսայում օգոստոսի լույս 14-ի գիշերը զանգվածային օդային հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով, 
ըստ քաղաքի պաշտոնական կայքի, արձանագրվել է 296 շենք-շինության վնաս, 
կոտրվել է մոտ 2,5 հազար քմ ընդհանուր մակերեսով 1460 պատուհան: