Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայթյուններ Կիևում, Օդեսայում, Դնեպրում

Պայթյուններ Կիևում, Օդեսայում, Դնեպրում
Աշխարհ
13:11, 17 ноябрь 2022
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Կիևում, Օդեսայում և Դնեպրում պայթյունների մասին՝ ամբողջ երկրում հայտարարված օդային հարձակման նախազգուշացումից հետո։

Ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել Օդեսայի մարզում գտնվող ենթակառուցվածքի օբյեկտին, ավելի ուշ հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն։

Ինչպես տեղեկացրել է Նիկոլաևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը, առաջին հրթիռներն արձակվել են առավոտյան ժամը 8-ի սահմաններում։

Այս շաբաթվա սկզբին Ռուսաստանն Ուկրաինա ներխուժումից ի վեր ամենազանգվածային հրթիռային հարձակումն էր իրականացրել էներգետիկ ենթակառուցվածքների վրա: Ուկրաինական կողմի տվյալներով՝ ռուս զինվորականները մոտ 100 հրթիռ էին արձակել։ Ուկրաինացի զինվորականների պնդմամբ՝ դրանց մեծ մասը խոցվել էր հակաօդային պաշտպանության միջոցներով, ռուս զինվորականները, մինչդեռ, վստահեցնում են, որ հրթիռները հասել են թիրախներին:

azatutyun.am