Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի ռազմական և էներգետիկ օբյեկտներին հասցվել են նոր հարվածներ. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի ռազմական և էներգետիկ օբյեկտներին հասցվել են նոր հարվածներ. ՌԴ ՊՆ
Աշխարհ
14:54, 17 октябрь 2022
Ռուս զինվորականները մեծ հեռահարությամբ ծովային և ավիացիոն զենքերով նոր հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմական և էներգետիկ օբյեկտներին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ 

«Օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը մեծ հեռահարությամբ գերճշգրիտ զենքերով ավիացիոն և ծովային հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական հրամանատարության կառավարման և էներգետիկ համակարգի օբյեկտներին»,- ասել է Կոնաշենկովը այսօր կայացած ճեպազրույցում: 

«Բոլոր նշանակված օբյեկտները ջախջախված են»,- ասել է գեներալը։

Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ռուս զինվորականները խափանել են Ուկրաինայի Զինված ուժերի գրոհները Լիսիչանսկի (ԴԺՀ) և Նիկոլաև-Կրիվոյ Ռոգի (Խերսոնի մարզ) ուղղություններով։  

Նրա խոսքով՝ «ոչնչացվել են ավելի քան 50 ուկրաինացի զինծառայող, վեց տանկ, երկու զրահապատ մարտական մեքենա և չորս պիկապ»։

«Կուպյանսկի ուղղությամբ ռուսական հրետանու և բանակային ավիացիայի հարվածներով ոչնչացվել են Ուկրաինայի ԶՈՒ 14-րդ և 92-րդ մեքենայացված բրիգադների կենդանի ուժն ու զինտեխնիկան Խարկովի մարզի Սինկովկա, Պետրոպավլովկա, Պեսչանոյե, Իվանովկա և Բերեստովոյե բնակավայրերի շրջաններում»,- ասել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա տվյալներով՝ «ոչնչացվել են մոտ 160 ուկրաինացի զինծառայող, չորս մարտական զրահամեքենա, երկու հրետանի, պիկապ և երկու ավտոմեքենա»։