Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը պնդում է, որ հրետանու հարվածներով ոչնչացրել է ավելի քան 600 ուկրաինացի զինծառայողների

Ռուսաստանը պնդում է, որ հրետանու հարվածներով ոչնչացրել է ավելի քան 600 ուկրաինացի զինծառայողների
Ռուսաստան
14:37, 05 май 2022
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է հրետանու հարվածներով ուկրաինացի ավելի քան 600 զինծառայողների ոչնչացնելու մասին:

«Հրետանու միավորները հարվածներ են հասցրել 32 թիրախներին, 5 պահեստներին, մարդուժի և տեխնիկայի կուտակման վայրերին, 403 հենակետերին և ուկրաինական հրետանու 51 դիրքերին, ոչնչացվել է ավելի քան 600 «նացիոնալիստ», 61 միավոր զենք և տեխնիկա»,- ասել է գեներալ-մայոր Կոնաշենկովը:

Նրա փոխանցմամբ, ռուսական ուժերը հրթիռակոծել են Կիրովոգրադի շրջանում Կանատովո օդակայանը և Նիկոլաևում վառելիքի խոշոր պահեստ: Ուկրաինայի բանակը շարունակում է դիմադրել:

Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմը ներկայացնում է որպես «հատուկ ռազմական գործողություն», իսկ ուկրաինացի զինծառայողներին անվանում է «նացիոնալիստներ»:

Աղբյուր՝ azatutyun.am