Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական զորքը կանխել է Մարիուպոլը լքելու ուկրաինացի զինծառայողների փորձը

Ռուսական զորքը կանխել է Մարիուպոլը լքելու ուկրաինացի զինծառայողների փորձը
Աշխարհ
15:14, 12 апрель 2022
Ռուսական ստորաբաժանումները ուկրաինացի զինծառայողներին թույլ չեն տվել դուրս գալ շրջափակումից Մարիուպոլում Իլիչի անվան գործարանից։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նա հստակեցրել է, որ ուկրաինացիները շրջափակումը ճեղքելու փորձ են ձեռնարկել ապրիլի 11-ին։

«Ուկրաինական զինծառայողների խումբը՝ թվով 100 մարդ, փորձել է զրահատեխնիկայով ճեղքել գործարանի տարածքը և հեռանալ քաղաքից հյուսիսային ուղղությամբ։ Ավիացիայի և հրետանու հարվածներով տվյալ փորձն ընդհատվել է»,-ասել է գեներալ-մայորը։

Կոնաշենկովը հստակեցրել է, որ ռուսական ստորաբաժանումները ոչնչացրել են ուկրաինական 3 տանկ, հետևակի 5 մարտական մեքենա, 7 ավտոմեքենա և մինչև 50 մարդու՝  անձնակազմից։ Եվս 42 ուկրաինացի զինծառայող զենքը վայր է դրել և գերեվարվել։