Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով ոչնչացրել է Մելիտոպոլին հարված հասցրած ուկրաինական «Տոչկա-Ու»-ն

ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով ոչնչացրել է Մելիտոպոլին հարված հասցրած ուկրաինական «Տոչկա-Ու»-ն
Աշխարհ
18:39, 18 март 2022
Մարտի 18-ի գիշերը ուկրաինացի ազգայնականները կասետային մարտագլխիկներով «Տոչկա-Ու» հրթիռներով հարձակումներ են իրականացրել Մելիտոպոլի բնակելի թաղամասերի վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ 

Կոնաշենկովն ընդգծել է, որ «Կիևի ռեժիմի կողմից բալիստիկ հրթիռների հերթական կիրառումը խաղաղ բնակչության դեմ», երբ հայտնի է, որ Մելիտոպոլի բնակելի թաղամասերում ռուսական զինված ուժերի կրակային դիրքեր չկան, հաստատում է Ուկրաինայի ազգայնական ղեկավարության հանցավոր էությունը:

Պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ «ռուսական ՀՕՊ համակարգերը հետ են մղել քաղաքի խաղաղ բնակիչների վրա հրթիռային հարձակումը»։

«Քաղաքի հրթիռակոծությունն իրականացվել է հյուսիսից՝ Զապորոժիե քաղաքի հարավարևելյան ծայրամասից, որն ամբողջությամբ վերահսկվում է ուկրաինական ազգայնական ստորաբաժանումների կողմից։ Ռուսական զինված ուժերը հայտնաբերել են ուկրաինական բալիստիկ հրթիռների արձակման կոորդինատները։ Հրթիռային հարձակումները ճնշելու և Ուկրաինայի քաղաքացիներին  նոր հարձակումներից պաշտպանելու նպատակով երկու «Իսկանդեր» հրթիռները ոչնչացրել են ուկրաինացի ազգայնականների արձակման կայանները»,- ասել է գեներալը։

Նա նշել է, որ Մելիտոպոլն ապրում է սովորական կյանքով. «Խանութներն ու հասարակական տրանսպորտը բաց են, ռուս զինծառայողներն ամեն օր մարդասիրական օգնություն են հասցնում քաղաք, ինչի մասին բազմիցս հայտնել և ցուցադրել են ԶԼՄ-ների ներկայացուցիչները»։

Նարե Բաբերյան