Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայթյուններ Կիևում. հարվածներն իրականացվել են կամիկաձե դրոններով. Վիտալի Կլիչկո

Պայթյուններ Կիևում. հարվածներն իրականացվել են կամիկաձե դրոններով. Վիտալի Կլիչկո
Աշխարհ
10:53, 17 октябрь 2022
Կիևում պայթյունների ձայներ են հնչել Ուկրաինայի մայրաքաղաքային տարածաշրջանում տեղական իշխանությունների կողմից օդային տագնապ հայտարարելուց հետո։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Telegram-ալիքում։

«Պայթյուն Շևչենկովսկի շրջանում՝ մայրաքաղաքի կենտրոնում: Բոլոր ծառայությունները տեղում են։ Մանրամասները՝ ավելի ուշ։ Օդային տագնապը շարունակվում է: Մնացե՛ք ապաստարաններում»,- գրել է Կլիչկոն:

Ավելի ուշ նա հավելել է, որ նույն շրջանում ևս մեկ պայթյուն է հնչել։ Հարվածների հետևանքների մասինդեռևս չի բարձրաձայնվում։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքով՝ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հարվածն իրականացվել է կամիկաձե դրոններով։

Քաղաքապետը հրապարակել է դրոններից մեկի բեկորները, որոնցով երկուշաբթի առավոտյան գրոհել են Կիևը։ Լուսանկարի համաձայն՝ այդ անօդաչուն իրանական արտադրության է, որը ռուս զինվորականները վերանվանել են «Գեռան-2»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել հոկտեմբերի 17-ի առավոտյան Կիևին հարվածելումասին տեղեկությունները։

Ուկրաինական ТСН գործակալությունը, հղում անելով ականատեսներին, հայտնում է, որ ծխի ամպեր են կուտակվել ազգային «Ուկրէներգո»էներգետիկ ընկերության շենքի վրա։ «Ստրանա» պարբերականը նշում է, որ հարվածներից մեկից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել։