Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերին Շորժայում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Վերին Շորժայում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
Հասարակություն
12:11, 15 август 2023
Ադրբեջանի կողմից երեկ՝ օգոստոսի 14-ին, Վերին Շորժայում վիրավորված զինծառայողը վիրահատվել է կայազորային հոսպիտալում եւ տեղափոխվել Կենտրոնական հոսպիտալ: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Վիճակը գնահատվում է ծանր, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- նշեց նա

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ պգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետեւանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։