Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում վթարից վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Սյունիքում վթարից վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Հայաստան
12:35, 23 декабрь 2022
Սյունիքում ՈՒԱԶ-ի կողաշրջման հետեւանքով վիրավորված երկու զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին Civic.am-ին հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
 
ՊՆ խոսնակը հայտնեց, որ զինծառայողները ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ։
 
 
Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 22-ին, Սյունիքի մարզում Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան Նորավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարերին ու կողաշրջվել։ Վիրավորել էր 2 զինծառայող։