Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կամազ»-ի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող, մարմնական վնասվածք ստացել 7-ը․ ՊՆ

«Կամազ»-ի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող, մարմնական վնասվածք ստացել 7-ը․ ՊՆ
Հասարակություն
15:51, 16 ноябрь 2022
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.):
 
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
Մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
 
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: