Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Հասարակություն
21:57, 28 ноябрь 2022
Ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների վիրավորումները թեթեւ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Այս մասին 24News-ին ասել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ըստ Ստեփանյանի՝ իրավիճակը հանգիստ է, քաղաքացիական օբյեկտների թիրախավորման մասին տեղեկություններ չեն ստացվել։

Ավելի վաղ Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։

Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։