Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի կառավարությունը ջանասիրաբար աշխատում է արդիականացնել պետական հիմնական ծառայությունները

Հայաստանի կառավարությունը ջանասիրաբար աշխատում է արդիականացնել պետական հիմնական ծառայությունները
Հասարակություն
13:59, 29 июнь 2021
Հայաստանի կառավարությունը ջանասիրաբար աշխատում է արդիականացնել և առավել մատչելի դարձնել պետական հիմնական ծառայությունները բոլոր բնակիչների համար։ 

Միասնական սպասարկման նոր կենտրոնները գործում են պետական ռեսուրսներից օգտվելու համար «մեկ պատուհան»-ի սկզբունքով։ Այդ կենտրոններում քաղաքացիները կարող են հեշտորեն օգտվել պետական ծառայություններից և մուտքագրել իրենց հարցումները։   

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանն աջակցել է այս գործընթացի հաջող ընթացքին ամբողջ Հայաստանում։ Այս շաբաթ ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն միացավ պետական պաշտոնյաներին` բացելու Գյումրու միասնական սպասարկման կենտրոնը։

Նախատեսվում է նմանատիպ կենտրոններ բացել նաև Հայաստանի այլ մարզերում: