Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասում նոր այգի կկառուցվի

Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասում գտնվող տարածքում նոր այգի կկառուցվի, աշխատանքները կմեկնարկեն երկու շաբաթից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեցին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։ 

Նոր այգում կլինեն շատրվաններ, կասկադային աստիճանահարթակներ, լանջը ամբողջությամբ կունենա ոռոգման ցանց՝ կկառուցվի անտառ պուրակ։ Նախատեսվում է նաև ունենալ երեխաների համար զբոսանքի վայր, ինչպես նաև շների համար առանձնացված զբոսայգի։

Աշխատանքներն իրականացվելու են բնական քարով՝ բազալտով։ Աշխատանքների մի մասը այս տարի կիրականացվի, մյուս մասը հաջորդ տարի։

Մանրամասն՝ տեսանյութում