Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. 28-ամյա վարորդը մի քանի տոննա ձմերուկով բարձված Ford Transit-ով կողաշրջվել և հայտնվել է դաշտում

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. 28-ամյա վարորդը մի քանի տոննա ձմերուկով բարձված Ford Transit-ով կողաշրջվել և հայտնվել է դաշտում
Հասարակություն
22:22, 24 август 2023
Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:Ժամը 16:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Գառնիկ Շ.-ն իր վարած Ford Transit  մակնիշի ավտմեքենայով Երևան Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին  և կողաշրջվել ու հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գառնիկ Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել են հերթապահություն:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գխավորությամբ:

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել ձմերուկով: