Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված փոխվել է «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի անցկացման վայրը. «Զվարթնոց» արգելոց-թանգարանի փոխարեն` «Մեգերյան կարպետ» համալիրում

Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված փոխվել է «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի անցկացման վայրը. «Զվարթնոց» արգելոց-թանգարանի փոխարեն` «Մեգերյան կարպետ» համալիրում
Մշակույթ
22:32, 09 август 2023
Պայմանավորված առաջիկա օրերին սպասվող բարձր ջերմային ֆոնով՝ նպատակահարմար  ենք համարում միջոցառման վայրը տեղափոխել փակօթյա տարածք․ տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչները։
 
 
Օգոստոսի 12-ին «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը, որն ուղղված է հայկական մշակույթի և մասնավորապես՝ տարազի ժողովրդականացմանը ինչպես Հայաստանի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում:

Միջոցառման առաջին հատվածում կանցկացվի ցուցահանդես-վաճառք՝ արհեստագործ վարպետների, հայկական արտադարանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ:

Բարի ավանդույթ է նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը: Փառատոնի երկրորդ մասում կանցկացվի ազգային հագուստի ցուցադրություն: Տարածքում գործելու են տաղավարներ, որտեղ այցելուները կարող են մասնակցել տարբեր վարպետության դասերի: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան հայկական ավանդական երգի-պարի համույթներ:

Հիշեցնենք, որ մինչ այդ հայտարարվել էր, որ  փառատոնն անց է կացվելու «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։