Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծանրամարտի ԱԱ․ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում փոքր բրոնզ է նվաճել

Ծանրամարտի ԱԱ․ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում փոքր բրոնզ է նվաճել
Սպորտ
19:34, 17 сентябрь 2023
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի էին դուրս եկել գերծանր քաշայինները։

Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էին Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը։

Պոկում վարժությունից հետո աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը զբաղեցրել է երրորդ տեղն ու փոքր բրոնզե մեդալ նվաճել՝ գլխավերևում պահելով 212 կգ կշռող ծանրաձողը։

Հայազգի ծանրորդ, Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ 213 կգ արդյունքով։ Առաջատարը վրացի Լաշա Տալախաձեն է՝ 220 կգ արդյունքով։

Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունից հետո 6-րդ տեղում է՝ 200 կգ արդյունքով։