Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իտալիայում ավարտվեց շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը

Իտալիայում ավարտվեց շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը
Սպորտ
21:36, 06 ноябрь 2023


Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 65-ից բարձր տարիքային խմբում Ռաֆայել Վահանյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և կիսել 3-7-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Վահանյանը զբաղեցրել է 6-րդ տեղը:
 
50-ից բարձր տարիքային խմբում Արտաշես Մինասյանը վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 14-րդ տեղը, Աշոտ Նադանյանը վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 21-րդ տեղը:
 
50-ից բարձր տարիքային խմբում չեմպիոն է դարձել անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսը, որը վաստակել է 8.5 միավոր: 65-ից բարձր տարիքային խմբում չեմպիոն է դարձել անգլիացի գրոսմայստեր Ջոն Նաննը, որը նույնպես վաստակել է 8.5 միավոր: