Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի հետ

Հայաստանը ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի հետ
Սպորտ
16:43, 01 февраль 2024
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի ընտրանու հետ: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 ֆեդերացիաների միջև: 

Սլովենիա-Հայաստան հանդիպումը կկայանա Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում հունիսի 4-ին: 

Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին Պրահայում ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի հավաքականի հետ: Մարտին և հունիսին կայանալիք մյուս ընկերական հանդիպումների մասին կտեղեկացնենք առաջիկայում: