Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ուրարտուի» 5 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ-14 հավաքական

«Ուրարտուի» 5 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ-14 հավաքական
Սպորտ
21:38, 02 май 2022
Մայիսի 3-ից 13-ը Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։

Պատանեկան հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Հայկազ Եզիազարյանը, Սարգիս Գասպարյանը, Հայկ Ստեփանյանը, Տիգրան Հարությունյանը և Սամվել Մովսիսյանը։

«Հավելենք, մեր ընտրանին կմասնակցի նաև Մ-14 տարեկանների Զարգացման գավաթի մրցաշարին՝ մայիսի 8-ին և 12-ին մրցելով համապատասխանաբար Լիբանանի և ԱՄԷ-ի Մ-14 տարեկանների ընտրանիների հետ»,-հաղորդում է «Ուրարտու» ՖԱ պաշտոնական կայքը։