Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի թիմը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոն

Հայաստանի թիմը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոն
Սպորտ
14:35, 20 июнь 2023
Հայաստանի թիմը դարձել է Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոն: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:
 
Հիշեցնենք, որ Հայաստանից մասնակցում էին Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը:
 
Անհատական հաշվարկում Էլինան գրավեց առաջին տեղը, իսկ Շանթը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավեց 1-ին հորիզոնականը:
 
Լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը՝ Հայաստանի թիմ, Նիդերլանդների թիմ, Ադրբեջանի թիմ: