Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի ֆուտբոլի առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի հուլիսի 29-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի հուլիսի 29-ին
Սպորտ
22:28, 07 июль 2023

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2023/24 մրցաշրջանի անդրանիկ տուրը կկայանա հուլիսի 29-ին:

ՀՖՖ-ն հրապարակել է նոր մրցաշրջանի ժամանակացույցը: ՀՖՖ գրասենյակում կայացել է Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի և Գավաթի խաղարկության 2023/2024 մրցաշրջանի վիճակահանությունները: Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 29-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ օգոստոսի 1-ին: 


Հայաստանի Պրեմիեր Լիգայի խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ: Յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ կհրապարակվեն այդ տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը:


Հայաստանի գավաթի 2023/2024 խաղարկության վիճակահանության արդյունքում ձևավորվեցին 1/16 եզրափակչի հետևյալ զույգերը․


ԲԿՄԱ - «Անդրանիկ»
«Գանձասար» - «Օնոր»
«Սյունիք» - «Նիկարմ»
«Կիլիկիա» - «Ֆալկոնս»
«Լեռնային Արցախ» - «Վեստ Արմենիա»
«ԷկոՎիլ» - «Միկա»


Առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ։
Այս զույգերի հաղթողներին 1/8 եզրափակչում կմիանան Պրեմիեր Լիգայի 6 թիմեր՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Արարատը» «Վանը» և «Նոան»:


«Ուրարտուն» և «Շիրակը», որպես Հայաստանի Գավաթի 2022/2023 խաղարկության եզրափակչիմասնակիցներ, պայքարը կսկսեն 1/4 եզրափակչից: