Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուգո Ֆիրմինուն՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Ուգո Ֆիրմինուն՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
21:03, 29 июнь 2022
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները:

Հավաքելով 58  միավոր` VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել մրցաշրջանը «Փյունիկում» անցկացրած, իսկ ներկայումս «Արարատ-Արմենիա» տեղափոխված հարձակվող Ուգո Ֆիրմինուն

56 միավորով երկրորդ հորիզոնականում է մրցաշրջանը «Արարատում» և «Փյունիկում» անցկացրած հարձակվող Սերժ Դեբլեն:
28 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը: