Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ովքեր են մեկնելու Բաքու

Ովքեր են մեկնելու Բաքու
Սպորտ
16:54, 11 июль 2023
Ինչպես արդեն հայտնի է՝ Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի օգոստոսի 14-ին Բաքվում մեկնարկելիք հրաձգության աշխարհի առաջնությանը:

Աշխարհի առաջնությանը կմասնակցեն հրաձիգներ Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը, Երջանիկ Ավետիսյանը, Գոռ Խաչատրյանը, Արուսյակ Գրիգորյանը և Հովհաննես Մարգարյանը: Հայաստանի պատվիրակության 6 անդամներ Բաքու կմեկնեն օգոստոսի 14-ին, իսկ մյուս մասը՝ օգոստոսի 24-ին: Առաջնությանը նախապատրաստվելու համար մեր հրաձիգներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Լեհաստանում:

Բաքվի աշխարհի առաջնությունը վարկանիշային է 2024թ օլիմպիական խաղերի համար: