Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծանրորդ Կարեն Ավագյանը բաց կթողնի աշխարհի առաջնությունը

Ծանրորդ Կարեն Ավագյանը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
Սպորտ
19:19, 09 ноябрь 2021
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Կարեն Ավագյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը. այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Հայաստանի ընտրանին ավարտել է ուսումնամարզական հավաքը Ուկրաինայում և վերադարձել է հայրենիք: Ծանրորդները որոշ ժամանակ անց նորից կսկսեն մարզումներն արդեն Երևանում և Աբովյանում` նախապատրաստվելով դեկտեմբերի 7-11-ը Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը: Կարեն Ավագյանը վնասվածք ստացել է  Ուկրաինայի հավաքի ընթացքում` վնասելով գոտկատեղը:

Աշխարհի առաջնությանը կմասնակցեն Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ),  Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):