Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձավ ԱԱ-ի փոքր ոսկե մեդալակիր

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձավ ԱԱ-ի փոքր ոսկե մեդալակիր
Սպորտ
22:46, 11 сентябрь 2023
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանն աշխարհի առաջնությունում դարձավ փոքր ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 89 կգ քաշային կարգի տղամարդկանց պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 150 կգ ու այնուհետ` 175 կգ: Այս վարժությունում նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդը երկու մոտեցմամբ բարձրացրեց 192 կգ և 202 կգ: Երկամարտի 377 կգ արդյունքում նա 4-րդն է:

Մինչ այս Հայաստանի հավաքականի կազմում 67 կգ քաշում Գոռ Սահակյանը դարձել էր ԱԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ: