Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռաֆիկ Հարությունյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ռաֆիկ Հարությունյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Սպորտ
21:46, 19 апрель 2023
Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալ նվաճեց  Եր7անում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

81 կգ քաշային կարգում 2022թ․ Եվրոպայի չեմպիոնը երկամարտում գրանցեց 337 կգ (150+187):

Եվրոպայի գործող չեմպիոնը պոկում վարժությունում պայքարը սկսեց 150 կգ-ով, բայց կարողացավ հաջողությամբ կատարել միայն երկրորդ փորձից: Երրորդ փորձի համար նախատեսված  156 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում պայքարն ավարտեց 4-րդ տեղով: 2022 թվականին Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժությունում բարձրացրել էր 160 կգ:Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 183 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 187 կգ: Երրորդ մոտեցման համար պատվիրված 190 կգ-ը ձախողեց: Ձախողումից հետո երկրպագուների ծափերի ներքո հեռացավ մրցահարթակից:

Հրում վարժությունում Հարությունյանը արժանացավ փոքր արծաթե մեդալի:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Իտալիան ներկայացնող Օսկար Մարտինես Ռեյեսը երկամարտի 343 կգ արդյունքով (155+188), արծաթե մեդալակիր դարձավ Թուրքիայի ներկայացուցիչ Հան Բատու Յուկսել` 339 կգ (185+187):

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում անցկացվող ԵԱ-ում Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց 67 կգ քաշային Գոռ Սահակյանը: Երկամարտի 320 կգ արդյունքով նա նվաճեց այս քաշային կարգի երեք ոսկիները: Ապրիլի 16-ին էլ կանանց հավաքականից բրոնզե մեդալակիր էր դարձել 55 կգ քաշային Իզաբելա Յայլյանը երկամարտի 196 կգ արդյունքով: