Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Թշնամին շատ մեծ գին կվճարի, մենք հաղթելու ենք»․ Նեթանյահուն դիմել է ժողովրդին

«Թշնամին շատ մեծ գին կվճարի, մենք հաղթելու ենք»․ Նեթանյահուն դիմել է ժողովրդին
Աշխարհ
13:12, 07 октябрь 2023
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր առաջին հրապարակային հայտարարությունն է արել ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման զանգվածային հարձակման վերաբերյալ՝ ասելով, որ երկիրը պատերազմի մեջ է․ գրում է The times of Israel-ը։
«Իսրայելի քաղաքացիներ, մենք պատերազմի մեջ ենք։ Եվ մենք հաղթելու ենք», - ասել է նա։

«Թշնամին կվճարի այնպիսի գին, ինչպիսին նրանք նախկինում չեն իմացել», - ասել է  Նեթանյահուն՝ Գազայում ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման գրոհի մեկնարկից մոտ հինգ ժամ անց:

Տեղեկություններ կան մի շարք զոհերի և մոտ 300 վիրավորների մասին։

Նշվում է, որ ահաբեկիչները ներթափանցում են հարավային մի շարք քաղաքներ և հազարավոր հրթիռներ են արձակվում երկրի կենտրոնի և հարավի ուղղությամբ:

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։