Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելի և «Համաս» խմբավորման միչև հրադադարը ուժի մեջ է մտնում այսօր

Իսրայելի և «Համաս» խմբավորման միչև հրադադարը ուժի մեջ է մտնում այսօր
Միջազգային
16:16, 21 май 2021
Իսրայելի կառավարությունը երեկ հայտարարել է, որ որոշել է դադարեցնել կրակը՝ պաղեստինյան «Համաս» խմբավորման դեմ։ Իսրայելի այս հայտարարությանը նախորդել է անվտանգության խորհրդի նիստ, որտեղ պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորականները համարել էին, որ Համասի դեմ գործողություններում մեծ հաջողությունների են հասել և կարելի է դադերցնել կրակը։

Հրադադարի առաջարկը Եգիպտոսի միջնորդությամբ էր ներկայացվել, որը առանց նախապայմանների կողմերի միջև կրակը դադարեցնելու մասին էր։ Ըստ պաշտոնապես չհաստատված լուրերի Եգիպտոսը նաև ցանկանում է Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչների միջև հանդիպում կազմակերպել՝ կողմերի միջև երկարատև խախաղության հասնելու համար։

Տեղական մամուլի հրապարկումների համաձայն հրադադարը ուժի մեջ է մտնում մայիսի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 2-ին։

Պաղեստինյան «Համաս» շարժումը նույնպես հայտարարել է նույն ժամին կրակը դադարեցնելու մասին։

Ըստ լիբանանյան մամուլի, հրադադարը հնարավոր է դարձել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյուքնում։

Իսրայելի և «Համաս» խմբավորման միչև 11-օրյա ռազմական գործողությունների արդյուքնում Գազայի հատվածում 220 մարդ է զոհվել, իսկ Իսրայելում զոհերի թիվը 1 տասնյակ է։ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ մի քանի 100 հրթիռներ են ուղարկվել, որոնք, չնայած, ինքնաշեն հրթիռները են և դրանց մեծ մասը տեղ չի հասնում, մյուս մասն էլ ոչնչացվում է՝ Իսրայելական ուժերի կողմից։

Հիշեցնենք, որ այս ռազմական գործողությունների պատճառը մայիսի սկզբից Արևելյան Երուսաղեմում ԱլԱքսա մզկիթի մոտ տեղի ունեցող բախումներն էին։ Մահեմադականների համար սրբազան Ռամադա ամսին Իսրայելի անվտանգության ուժերը որոշել էին սահմանափակել հավատացյալների մուտքը մզկիթ, ինչն էլ հանգեցրեց բողոքների, բախումների և վերջում ռազմական հակամարտության։